Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ Այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Ռուսաստանի ԱՀԾ-ն պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, ենթադրաբար, համոզել են Ռիգային համաձայնել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։
ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ թվարկված է լատվիական հինգ ռազմաբազա, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր: Դրանք են, մասնավորապես «Ադաջի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաները։
Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»:
Լատվիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱՀԾ-ի հայտարարությունը։



