Բժիշկները գրանցել են Էբոլայով հիվանդացության...

Աֆրիկյան երկրներում Էբոլա տենդի բռնկումն արդեն հանգեցրել է հիվանդացության ավելի քան 500 հնարավոր դեպքի և, ենթադրաբար, հիվանդությամբ պայմանավորված 130 մահի: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային 79-րդ ասամբլեայում։

«Բացի հիվանդության հաստատված դեպքերից, հայտնաբերվել է ավելի քան 500 ենթադրյալ դեպք և 130 մահ՝ ենթադրաբար հիվանդությունից», - Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա հիշեցրել է, որ ներկայում հաստատվել է Էբոլայով հիվանդացության 32 դեպք՝ 30-ը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, երկուսը՝ Ուգանդայում։ Ընդ որում, երկու ուգանդացի վարակվածները երկիր են ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բռնկումը պայմանավորված Էբոլայի տարատեսակով՝ Բունդիբուգյո վիրուսով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման կապակցությամբ արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում։