
Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նկարել է Հիտլերի բեղեր։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման ենթարկել։ Անչափահաս տղան խոստովանել է, որ բեղերն ինքն է նկարել, բայց պաստառի տարբեր հատվածներում հայհոյանքների հեղինակը ինքը չէ։
Նախագահին վիրավորելու մեղադրանքով նա ձերբակալվել և ուղարկվել է Տարսուսի անչափահասների գաղութ։
Այս մասին հայտնում է ermenihaber-ը։