Թուրքիայում ԱՄՆ դեսպանը և Թրամփը հայտարարել ե...

Մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած՝ անվտանգային, երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ապականացման ռիսկերի տեսանկյունից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Թե Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում, թե Դոնալդ Թրամփը հայտարարել են 99 տարով ճանապարհի վարձակալության վերաբերյալ։ Այս թուղթը, որ հրապարակեցին Հայաստանի իշխանությունները ուրբաթ կեսօրին՝ այդ հարցը բաց է թողնում։ Այսինքն, պետք է ենթադրել, որ կա նաև մեկ այլ պայմանավորվածություն, այս թուղթը ասում է, որ ևս երեք անգամ կարող է երկարաձգվել, այսինքն երեքից չորս տարվա մասին ենք խոսում, դրանից մի քիչ առաջ էլ խոսել էր Ալիևը, ասել էր՝ դե, մենք երկաթուղին կկառուցեինք մի տարում, իսկ Հայաստանը այդքան փորձ չունի և իրենց երեք տարի պետք է։ Ես ողջամիտ կասկած և մտահոգություն ունեմ, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքը երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը կրկին դառնալու է օրակարգային, մանավանդ, որ ամսի 27-ին հեռարձակված հարցազրույցում Արարատ Միրզոյանն ասել է՝ երրորդ կողմին վարձակալության տալու հարցը առայժմ չկա»,— նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։