Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք առնչություն են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ իրականացրած ագրեսիվ գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Միջադեպի փաստը հետաքննվում է: Որոշում է կայացվել կալանավորել անձանց, որոնք կատարվածի մեջ մեղավոր են համարվում: 13 անձ այս պահին կալանքի տակ է։ Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ տեղական արդարադատության մարմինները հետաքննում են գործը»,-նախարարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Էրզրում քաղաքում։ Իմամօղլուն ելույթ է ունեցել հասարակության առաջ, երբ մի քանի հոգի սկսել են քարեր նետել տրիբունայի և ավտոբուսի վրա: Քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է 10-15 մարդ: Այդ գործողությունների հետևանքով նա ընդամենը 15 րոպե է ելույթ ունեցել, ինչից հետո ավտոբուսով հեռացել է: