Թուրքիայի ՆԳՆ. Իմամօղլուի աջակցության ցույցեր...

Մարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել, 478-ը կներկայանան դատարան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։

«Մարտի 19-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ բերման ենթարկված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»,- գրել է նախարարը X-ում։

Ընդդիմության ցույցերը ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անցկացվում են մարտի 19-ից, երբ նա կալանավորվել էր կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Ամենամեծ ցույցերը տեղի են ունենումնԱնկարայում։ Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերն արգելված են մինչև ապրիլի 1-ը, Ստամբուլում՝ մինչև մարտի 27-ը։