Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը պաշտոնապես հայտարարել Է մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Առաջին փուլի պաշտոնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 49,51%-ը, նրա հիմնական մրցակից, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։
Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր հավաքել 50 տոկոսից ավելի։