Թուրքիայի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքո...

Թուրքիայի հյուսիսում այսօր վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: «Կաստամոնու-Տաշկյոպրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան»,– գրել է պարբերականը:Այս պահին զոհերի թիվը հասել Է վեցի, վիրավորվել է 33 մարդ: