Հոկտեմբերի 11-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Ըստ հաղորդագրության՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի հայտ է եկել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո:
Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները: