
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ակնկալում է իր Մոսկվա ուղևորության առաջին օրը հանդիպումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում պլանավորում է իր ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հանդիպումներ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Վաղը (մայիսի 27-ին) հանդիպում է պլանավորվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ», - հայտնել է աղբյուրը։
Նշվում է նաև, որ մայիսի 26-ին Ֆիդանը մտադիր է «հանդիպել Ձեռնարկատերերի ռուս-թուրքական միության տնօրենների խորհրդի անդամների հետ»։