2027 թվականի պետական բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի 13 մլրդ 138 մլն դրամ, ինչը 2 մլրդ 561 մլն դրամով պակաս է 2026 թվականի ցուցանիշից։
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բյուջեի նվազումը պայմանավորված է նրանով, որ 2026 թվականին նախատեսված էին COP17-ի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ միջոցներ։
«Կապիտալ ծախսերը 254 մլն դրամով պակասել են»,-հավելեց նախարարը։



