Պեսկովը հստակեցրել է՝ ովքեր կմասնակցեն Աբու Դ...

Ուկրաինական թեմայով բանակցությունները, որոնք տեղի են ունենալու Աբու Դաբիում Ռուսաստանի մասնակցությամբ, լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Աբու Դաբիում շփումներին մասնակցելու Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդագրությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի է ունենալու Աբու Դաբիում առաջիկա օրերին, եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի, Ուկրաինայի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը՝ դուք գիտեք, որ ամերիկացիներն եվրոպացիների հետ, ուկրաինացիներն եվրոպացիների հետ ունեն շփման սեփական ուղիները: Եվ արդեն իրենք, ըստ ամենայնի, կառուցում են կոորդինացման սեփական մեխանիզմը: Բայց կրկին կրկնում եմ՝ խոսքը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին է», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ նոյեմբերի 10-11-ը  ԱՄԷ-ում բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում։