Երևանում ավտոմեքենաների թիվն ավելանալու է․ Ավ...

Այո, մենք ունենք ահագնացող խցանումների խնդիր, և կարելի է ասել՝ դա այն ամենահիմնարար խնդիրն է, որ քաղաքում այսօր առկա է, որովհետև գրեթե բոլոր այլ հարցերին մեծ ծավալով ուշադրություն դարձվել է կամ նվազագույնը միջին լուծումներ տրվել են, ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Խցանումների հետ կապված՝ ունենք արդեն կայացած վերլուծական կենտրոն՝ տեսախցիկներով կարողանում ենք տեսնել, թե տարբեր դեպքերով ինչ է տեղի ունենում քաղաքում»,- նշել է նա։

«Երևան քաղաքում շարունակաբար որքան տնտեսական վիճակը բարելավվի, մարդիկ ունենան գումար, տրամաբանական է, որ ավտոմեքենաների քանակն ավելանալու է։ Բայց դրան կա մեկ լուծում, այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքները՝ առաջնահերթությունը տալ հանրային տրանսպորտին, առանձնացված գծերի լուծումները և ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումները»,- նշել է նա։