Global Sumud նավատորմի կազմում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև առաքելությանը մասնակցած երրորդ երկրների ներկայացուցիչներին նախատեսվում է հատուկ չվերթներով այսօր տեղափոխել Թուրքիա։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները համագործակցում են բոլոր համապատասխան կառույցների հետ՝ նավատորմի անդամների անվտանգ վերադարձն ապահովելու նպատակով։
Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Անկարան կշարունակի պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև կատարել Գազայի հատվածի խաղաղ բնակչության նկատմամբ իր մարդասիրական պարտքը և վճռական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան ժողովրդին։
Anadolu-ի փոխանցմամբ՝ Global Sumud նավատորմի «Գարնանային առաքելություն 2026»-ը, որի նպատակն էր ճեղքել Գազայի շրջափակումը և մարդասիրական օգնություն հասցնել այդ հատված, ապրիլի 29-ի գիշերը Իսրայելի բանակի կողմից միջամտության էր ենթարկվել Կրետե կղզու մերձակայքում՝ միջազգային ջրերում։
Հաղորդվում է, որ հարձակման ընթացքում, որը տեղի է ունեցել Գազայից շուրջ 600 ծովային մղոն հեռավորության վրա, իսրայելցի զինվորականները ձերբակալել են 177 ակտիվիստի։ Նշվել է նաև ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։
Մայիսի 18-ին Իսրայելի բանակը նոր գործողություն է իրականացրել դեպի Գազա շարժվող՝ 50 նավերից բաղկացած նավատորմի դեմ, որի կազմում եղել են 428 ակտիվիստներ 44 երկրներից։ Ըստ Anadolu-ի՝ նրանց թվում եղել են նաև 78 Թուրքիայի քաղաքացիներ։



