Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտո...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, բանակցությունների հիմնական թեման Գազայում տիրող իրավիճակն է, հայտնում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

Նախարարների դեմ դիմաց հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։