Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունների ուղղությամբ։ «ՌԻԱ Նովոստի» հաղորդմամբ, այս մասին ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին։

Ինչ վերաբերվում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Էրդողանը նշել է, որ դա կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից։