Իրանը կոչ է արել օտարերկրյա ուժերին լքել տարա...

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի «աննախադեպ հետևանքների» մասին։

«Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին» և զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ հետևանքներ կունենա», - հայտարարել է Ազիզին X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

Նա կոչ է արել օտարերկրյա տերություններին անհապաղ դադարեցնել ներկայությունը տարածաշրջանում և ընդունել Իրանի կողմից ձևավորված «նոր տարածաշրջանային կարգը»։

«Անմիջապես լքեք տարածաշրջանը, քանի դեռ շատ ուշ չէ», — ընդգծել է պատգամավորը։