Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականն...

Վերացվեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը։ Այս մասին գրել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը:

Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»: