Ռուբեն Ռուբինյանը առողջական խնդիր ունի

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թեթև առողջական խնդիր ունի, օգոստոսի 20-ի նիստերին և խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը չի մասնակցի։

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա։ Հիմա լավ է զգում ԱԺ նախագահը, ոչ մի լուրջ բան չկա։ Վաղվանից կմասնակցի նիստերին»,-ասել է նա։