ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ատոմային էներգետիկայի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը, երևի, միակ երկիրն է աշխարհում, որը տիրապետում է միջուկային էներգետիկայի ողջ շղթայի իրավասություններին, ինչպես նաև պահպանում է կայանների աշխատանքի անվտանգության և հուսալիության ավանդաբար բարձր ստանդարտները», - ասել է պետության ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ այս մրցակցային առավելությունները ՌԴ-ին թույլ են տալիս առաջատար դիրքեր զբաղեցնել արտերկրում ԱԷԿ-ների կառուցման շուկայում։



