Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բանկային խնդիրները լուծվում են, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Մեր գերատեսչությունները լուծում են բանկային խնդիրները»- ասել է Թուրքիայի նախագահը։
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Մոսկվան Անկարայի և BRICS-ի միջև համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում։
«Ես գիտեմ, որ Թուրքիան շահագրգռված է ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ, և մենք այստեղ զգալի հեռանկարներ ենք տեսնում՝ հաշվի առնելով ձեր երկրի հեղինակությունն ու հատուկ աշխարհաքաղաքական դերը, որը կապում է Եվրասիական մայրցամաքի արևելքը և արևմուտքը», - հավելել է Պուտինը։