«Եթե մեկն այցելի գրասենյակ ու ասի՝ չեմ ցանկան...

Եթե մեկն այցելի գրասենյակ ու ասի՝ չեմ ցանկանում «ծննդավայր» դաշտում նշվի որևէ բան, այդպես լինել չի կարող. ICAO-ն ունի ստանդարտ․ կարող ես պետություն նշել, կարող ես քաղաք կամ բնակավայր, մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արցախցիների անձնագրերում Ադրբեջանը ծննդավայր նշելու մասին:

«Եթե մեկն այցելի գրասենյակ ու ասի՝ չեմ ցանկանում «ծննդավայր» դաշտում նշվի որևէ բան, էդպես լինել չի կարող: 

ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգ նախատեսվում է, և «ծննդավայր» դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր․ կարող ես պետություն նշել, կարող ես քաղաք կամ բնակավայր։ Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կունսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները, որովհետև քաղաքների կրկնությունների կամ միջազգային ստանդարտներում նշվածս չլինելու պատճառով կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- ասել է նա: