Քաղաքացիությունից զրկելու գաղափարը 2 շերտ ունի, ճեպազրույցի ժամանակ Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Սահմանադրության նոր տեքստի դրույթը:
«Ուրախ եմ, որ ՆԳՆ-ի այս առաջարկն ընդունվել է:
Տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ՝ տալ քաղաքացուն բնորոշ իրավունքներ կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ»,- ԱԺ–ում նշել է ՆԳ նախարարը:
Հարցը 2 շերտ ունի, կարող է վերաբերել ինչպես երկքաղաքացիներին, այնպես էլ քաղաքացիների, որոնք միայն ՀՀ քաղաքացիություն ունեն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը: Նախագծի համաձայն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից միայն դատարանի որոշմամբ և օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով:



