Թուրքիան միակ պետությունն է, որ աջացկում է Փա...

Երեկ օրվա առաջին կեսին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն և տասնյակ բարձրաստիճան զինվորականներ հայտարարեցին, որ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ԳՇ այս հայտարարությունը իրական փոթորիկ էր և հասկանալի էր  բոլորի համար, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում Հայաստանում: Միջազգային գործընկերների արձագանքն, ըստ ամենայնի, հենց այս տրամաբանության շրջանակում էր: 

Առաջին արձագանքն իհարկե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից էր: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը РИА Новости հետ զրույցում անդրադառանալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ասել էր.«Մենք կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է՝ Կովկասում մեր շատ կարեւոր եւ մտերիմ դաշնակցի»:

Հաջորդ արձագանքը եղավ ԱՄՆ-ից: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք  հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու  ճանապարհին»։  

Ինչպես տեսնում ենք երկու գերտերությունների արձագանքն էլ բավական զուսպ է և առնվազն հրապարակային որևէ կողմին աջակցություն չի հայտնվում: Զուսպ էր նաև ԵԽԽՎ կոչը, որը ըստ էության ևս իրավիճակի ճիշտ գնահատական կարելի է համարել:

Երեկ արտաքին ուժերից միայն Թուրքիան է հստակ ընդգծված աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանութանը: Նախ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Նա մասնավորապես ասել էր. «Թուրքիան դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող հեղաշրջումը»:

Հետո հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:Նա հայտարարել է, որ որպես Թուրքիայի պետական ծառայող դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն արագ կկարգավորվի։

Առաջին հայացքից կարելի է կարծել, որ Թուրքիան իր աջակցությունը հայտնելով Փաշինյանին փորձում է շիկացնել մթնոլորտը Հայաստանում, սակայն իրականությունն այն է, որ թուրքական պետությունը լծվել է Փաշինյանի հեռացնելու գործը տապալելուն: Երեկվանից թուրքական ամբողջ մեդիան ներկայացնում է միայն Հայաստանի կառավարության  տեսակետները, պիտակավորվում են հայկական բանակի գեներալները և փորձ է արվում միջազգային հանրության աչքերում ԳՇ-ն, որպես խունտա ներկայացնել: