Թուրքիան Իրաքի հյուսիսում սպանել է ՔԲԿ-ի 14 ա...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) 14 անդամներ սպանվել են Թուրքիայի կործանիչների կողմից Իրաքի հյուսիսային հատվածի վրա իրականացված հարձակումների արդյունքում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ ՔԲԿ-ի դեմ այդ երկրի կործանիչների վերջին գործողություններն իրականացել են Իրաքի հյուսիսային Զափ շրջանում:

«Ապրիլի սկզբից առ այսօր, Թուրքիայի բանակի կողմից այս երկրում և սահմաններից դուրս իրականացված գործողությունների արդյունքում սպանվել են ՔԲԿ-ի 154 անդամներ». ասված է հայտարարության մեջ:

Ի դեպ Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում  ձերբակալել է  ԻԼԻՊ խմբավորման հետ կապեր պահպանելու մեջ կասկածվող 22 անձանց: