Թուրքիան հայտարարել է, որ մոտ է միջազգային գա...

Թուրքիան ավելի մոտ է իր տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծելու նախագծի իրականացմանը։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։

«Մենք շատ մոտ ենք գազային հանգույց ստեղծելու նպատակին հասնելուն։ Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել այս ուղղությամբ։ Մենք ունենք պատրաստի ենթակառուցվածք»,- ասել է նախարարը։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ քաշեց թուրքական տարածքում հանգույց ստեղծելու գաղափարը, որտեղ կարելի է վերահղել «Հյուսիսային հոսք» գազատարով տարանցման կորցրած ծավալը։ Թուրքիայի իշխանությունները նշում են, որ երկրում ենթակառուցվածքների առումով ծրագրի համար գրեթե ամեն ինչ պատրաստ է։

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ հանգույցի ստեղծման նախագծի իրականացումը կարող է սկսվել 2024 թվականին։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավարն իր հերթին հայտարարել է Ստամբուլում ֆինանսական կենտրոն ստեղծելու մտադրության մասին՝ թուրքական BOTA ընկերության և ռուսական «Գազպրոմի» մասնակցությամբ կենտրոնական նախագծի շրջանակներում։