Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թուրքական բանակի ստեղծման շուրջ: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, հյատնում է Sputnik Азербайджан-ը: Նա նաև սպառնացել է Հայաստանին. «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար: Դրանք կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի»,-ասել է նա Գյանջայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:



