Թուրքիան դատապարտել է ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր...

Թուրքիայի արտաքի գործերի նախարարությունն արձագանքել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝ ԱՍԱԼԱ-ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Եռաբլուր պանթեոնում։

«Մենք խոստորեն դատապարտում ենք 1973թ. հունվարի 23-ին Լոս-Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մոհմեթ Բայդարին, նրա օգնական Բահադիր Դեմիրին սպանած հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը Երևանում գտնվող զինվորական պանթեոնում»,-ասված է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Յանիկյանի հերոսացումը համարում է անընդունելի և դա որակում որպես հանցագործություն:

Նշենք, որ Գուրգեն Յանիկյանն ականտես է եղել Հայոց ցեղասպանությանը: Ծնունդով Էրզրումից է: Պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արդարության համար: Պայքարելով թուրքական ժխտողականության դեմ՝ 77 տարեկան հասակում (1973թ.) Կալիֆորնիայում գնդակահարել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին։

Դատապարտվել է ցմահ բանտարկության: 8 տարվա բանտարկությունից հետո բողոքարկվում է դատվճիռն, ու Յանիկյանին ազատ արձակում: Ազատության մեջ ապրում է ընդամենը 2 ամիս:

 Աղբյուր`    Ermenihaber.am