Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հանդիպումներ ունենալ Անկարայում եւ Երեւանում։ Այս մասին, Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Քննարկելու են հարաբերությունների կարգավորումը»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Հիշեցնենք, երկու երկրների ներկայացուցիչների առաջին բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։



