Թշնամու հրամանատարների նկատմամբ հետախուզումնե...

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թշնամու հրամանատարների նկատմամբ հետախուզումներ հայտարարված են, բայց դրանց մասին հրապարակային խոսելը չի օգնի գործին։ 

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել է, ուղարկվել է դատարան, կան նաև նախաքննության փուլում գտնվող գործեր, լրտեսության հոդվածով անցնում է մեկ նախկին զինվորական։

Խոսելով Սյունիքում Փաշինյանին դիմավորելու միջադեպի մասին՝ Արթուր Դավթյանը բացառեց, որ իրենք կարող են քաղաքական որոշումներ կայացնել․«Կատարված դեպքերը հրապարակային են, յուրաքանչյուր քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը արդարացված է, թե ոչ։ Նաև Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել և հիմա վիճարկում ենք դրանք վերադաս դատարաններում»։