Թշնամու դիպուկահարից հայ զինվորը սպանվում է վ...

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկու օր առաջ թշնամու դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈւ շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը սպանվել է այս վրանում։ Այո, մի զարմացեք, այսպիսի պայմաններում է մեր բանակն իրականացնում մարտական հերթապահությունը՝ ինժեներական, պատսպարման համար անհրաժեշտ կառույցների բացակայությամբ, թշնամու դիտարկման ներքո։

Հիշեցնեմ, որ ՀՀ ոստիկանության՝ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները միայն 2022 թվականի մայիս ամսին ստացել են 6,5 միլիարդ դրամի պարգևավճար»։