Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խստացնել վերահսկողությունը ընդհանուր սահմանի վրա։ Խոստումը տրվել է Ֆլորիդայում նրանց հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Թրյուդոն ուրբաթ օրը թռել էր Ֆլորիդա՝ ընթրելու Թրամփի հետ։ Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել կանադական ապրանքների վրա, եթե Օտտավան չխանգարի միգրանտների և թմրանյութերի մուտքն Ամերիկա։
Քանի որ Կանադան ապրանքների և ծառայությունների ամբողջ արտահանման 75%-ն ուղարկում է Միացյալ Նահանգներ, հետևաբար մաքսատուրքերը զգալի վնաս կհասցնեն տնտեսությանը:



