
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտինը։
«Նախագահ Թրամփը նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին ցույց է տալիս իր «Եվս չորս տարի» գլխարկը», - գրել է Մարտինն X սոցիալական ցանցի իր էջում։
ԱՄՆ ղեկավարի հատուկ օգնականը հրապարակմանը կցել է համապատասխան լուսանկար։ Սպիտակ, կարմիր և սև գույների 14 գլխարկներից բաղկացած հավաքածուն՝ տարբեր գրություններով, այդ թվում՝ «Թրամփ 2028», «Ամերիկան կրկին հզոր կդարձնենք», «Ամերիկյան ծոց», «ԱՄՆ», «Թրամփն ամեն հարցում ճիշտ էր», զբաղեցնում է երկու դարակ։