Հանրահայտ Հորմուզի նեղուցը փող աշխատելու իսկական մեքենա է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կա՛մ մենք գործարք կկնքենք Իրանի հետ, կա՛մ կավարտենք սկսածը։ Իսկ սկսածն ավարտելը դժվար չի լինի։ Ես կնախընտրեի գործարք կնքել, որովհետև չեմ ցանկանում վնասել 91 միլիոն մարդու։ Մենք կարող ենք մեկ ժամում քանդել նրանց կամուրջները։ Մենք կարող ենք ոչնչացնել նրանց։
Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես չեմ ձգտում վարչակարգի փոփոխության, թեև դա հենց վարչակարգի փոփոխություն է»,- նշել է նա։



