Թրամփը պնդում է, որ Իրանը կարող էր միջուկային...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը կկարողանար միջուկային զենք մշակել չորս շաբաթվա ընթացքում, եթե ԱՄՆ-ն չռմբակոծեր իրանական միջուկային օբյեկտները։

«Ի դեպ, կարծում եմ՝ նրանք միջուկային զենք կունենային չորս շաբաթվա ընթացքում», - օգոստոսի 19-ին ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ «Եվ նրանք կօգտագործեին դրանք», - պնդել է Թրամփը՝ նկատի ունենալով Թեհրանի իշխանությունների ձեռքում գտնվող միջուկային զենքը։

Ամերիկայի նախագահը իրեն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «պատերազմի հերոս»։ «Նա պատերազմի հերոս է, որովհետև մենք միասին ենք աշխատում։ Նա պատերազմի հերոս է։ Կարծում եմ՝ ես էլ։ Ոչ մեկին չի հետաքրքրում, բայց ես էլ եմ։ Այսինքն՝ ես եմ ուղարկել այդ ինքնաթիռները [Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու համար]», - ասել է Թրամփը։