Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին առաջարկել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը միավորեն ջանքերը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ/ՄԱԴ) դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով երկու առաջնորդների բանակցությունների մանրամասներին իրազեկ աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահն այս հարցում համագործակցության մասին հիշատակել է Չինաստան կատարած վերջերս տեղի ունեցած այցի ժամանակ։ Նա, ըստ ամենայնի, հավելել է նաև, որ ՄՔԴ-ի նկատմամբ երեք երկրների շահերը համընկնում են։
Սպիտակ տանը թերթին հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, մինչ այս Վաշինգտոնը խիստ քննադատություն էր հնչեցրել ՄՔԴ-ի հասցեին՝ մեղադրելով նրան քաղաքականացվածության, լիազորությունների չարաշահման և ԱՄՆ ինքնիշխանության ոտնահարման մեջ։
Այս հարցի վերաբերյալ Պեկինի պաշտոնական դիրքորոշումը պարբերականը չի բերում։
Անցյալ տարվա փետրվարի 7-ին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել ՄՔԴ դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Ամերիկյան վարչակազմը Հաագայի միջազգային դատարանին մեղադրել էր Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մեջ։



