Թրամփը պահանջել է փակել կեղծումների գործը՝ վկ...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները իրենց միջնորդությունում, դադարեցնելու համար Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծումների գործը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու վերաբերյալ, վկայակոչել են Հանթեր Բայդենին ներում շնորհելը։

«Դոնալդ Թրամփը միջնորդություն է ներկայացնում ատենակալների վճիռը չեղարկելու մասին,- մեջբերել է Fox News հեռուստաալիքը Նյու Յորքի դատարան ներկայացված փաստաթուղթը։ Փաստաբաններ Թոդ Բլանշը եւ Էմիլ Բոուվը այդ պահանջը բացատրել են նախագահական իմունիտետով, որը տարածվում է Թրամփի վրա։ Նրանք վկայակոչել են Բայդենի որոշումը՝ որդուն ներում շնորհելու մասին։

«Հրապարակելով Հանթեր Բայդենին ներում շնորհելու հրամանագիրը, որը վերաբերում է ցանկացած հանցագործության, որոնք կարող էին կատարվել 10 տարում, նախագահ Բայդենը հավաստիացրել է, որ իր որդին «ենթարկվում է անարդար հետապնդման»,- հիշեցրել են Թրամփի իրավաբանները։- Նախագահ Բայդենը հայտնել է, որ «քաղաքականությունն ազդել է դատավարության վրա, որը հանգեցրել է դատական սխալի»։

Բլանշի եւ Բոուվի կարծիքով՝ այդ հայտարարությունները կիրառվել են նաեւ Թրամփի հանդեպ դատական հետապնդումներում։ «Այն ժամանակվանից, երբ օկրուգային դատավոր [Ալվին] Բրեգը զբաղեցրեց այդ պաշտոնը, նա կազմակերպում է ճիշտ նույն քաղաքական թատրոնը, որը դատապարտել է նախագահ Բայդենը»։ Փաստաբանները համոզված են, որ այդ գործը «երբեք չէր հարուցվի, եթե չլինեին Թրամփի քաղաքական հայացքները <...> եւ քաղաքական սպառնալիքը, որը նա ներկայացնում է Վաշինգտոնի եւ նրա սահմաններից դուրս կոռումպացված քաղաքական գործիչների համար»։

Մայիսի վերջին Թրամփը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր 34 կետերով ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով։ Նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին  նախկին նախագահը, որին ատենակալների ժյուրին մեղավոր ճանաչեց հանցագործություն կատարելու մեջ։ Նոյեմբերին դատավոր Խուան Մերչանը համաձայնեց հետաձգել դատավճռի կայացումն այս գործով։