Թրամփը կողմ չէ Իրանի միջուկային հարստացման ար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ չէ Իրանի միջուկային հարստացման արգելքին միայն երկու տասնամյակով։  Այս մասին Թրամփն ասել է New York Post-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Axios-ի և New York Post-ի աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանում ապրիլի 11-12-ին կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակցողներն Իրանին խնդրել են առնվազն 20 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։

Թրամփը պարբերականի հետ զրույցում նշել է, որ դեմ է Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը 20 տարով և ցանկանում է, որ Իրանը երբեք հնարավորություն չունենա միջուկային զենք ստեղծելու։

New York Post-ի հետ զրույցում Թրամփը նաև ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն «առաջիկա երկու օրվա ընթացքում» կարող են վերսկսել բանակցությունները։ Հանդիպումն, ըստ Թրամփի, կարող է կրկին տեղի ունենալ Իսլամաբադում։

Իսլամաբադում կայացած բանակցությունների շուրջ Fox News-ը զրուցել է ՄԱԿ-ում ԱՄՆ 32-րդ դեսպան Մայք Ուոլցի հետ։ Վերջինս ասել է, որ իր կարծիքով՝ գործ ունեն իրանական որոշ ռացիոնալ գործիչների հետ։