Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի բաց...

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 7-8-ը:

«Ես շաբաթ օրը կմեկնեմ Փարիզ՝ մասնակցելու Նոտր Դամի հոյակապ պատմական տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Նախագահ Էմանուել Մակրոնը հրաշալի աշխատանք է կատարել Փարիզում Նոտր Դամի ամբողջական վերականգնման ուղղությամբ և ավելին: Դա յուրահատուկ օր կլինի բոլորի համար»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում:

Փարիզ այցը ԱՄՆ նորընտիր նախագահի համար առաջին արտասահմանյան ուղևորությունը կլինի նոյեմբերին կայացած նախագահի ընտրությունում հաղթելուց հետո: