ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում խոստացել է կազմակերպել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը, եթե հաղթի գալիք նախագահական ընտրություններում։
«Մենք կունենանք ամենամեծ արտաքսումը մեր երկրի պատմության մեջ»,-ասել է Թրամփը։ Նախկին նախագահը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ում միլիոնավոր անօրինական միգրանտներ կան»։
Ավելի վաղ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել էր, որ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ավելի քան 7 միլիոն մարդ ապօրինի հատել է ամերիկյան սահմանը։



