
Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կգնա դիմավորելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, երբ նա ժամանի Ալյասկա գագաթնաժողովի համար, ուրբաթ հաղորդել է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյայի։
«Նրանց խոսքով՝ ուրբաթ Թրամփը պլանավորում է անձամբ ողջունել Ռուսաստանի առաջնորդին և հանդիսավոր ընդունելություն կազմակերպել նրա համար Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Վարչակազմի երեք պաշտոնյա NBC-ին ասել է նաև, որ Թրամփը չի նախատեսել ուրբաթ գագաթնաժողովից առաջ զանգահարել եվրոպացի առաջնորդներին կամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահը կփոխի՞ իր միտքը Վաշինգտոնից Ալյասկա 7-ժամյա թռիչքի ժամանակ։