
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է արձակուրդ մեկնել Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Սովորաբար սա այն ժամանակն է, երբ նախագահը գնում է արձակուրդի, բայց ոչ այս նախագահը։
Որոշակի քննարկումներ եղան նրա՝ Բեդմինսթերից մի քանի շաբաթ աշխատելու մասին, սակայն նա որոշել է հրաժարվել այդ գաղափարից»,-ասել է Լևիթը։