Թրամփը հայտնել է, որ ԵՄ երկրները ԱՄՆ-ի համար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ի հարցազրույցում ասել էոր Եվրամիությունը թալանել է Միացյալ Նահանգներին, եւ պարզվել էոր ավելի վատն էքան նրա թշնամիները։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԵՄ մի շարք երկրներ արդեն 45 տարի «պլոկում» են Միացյալ Նահանգներըերբ այն փափուկ ու թույլ էր։ Նա ավելացրել էոր Չինաստանն իրեն նման կերպ է պահել։ Սա հենց այն էինչ Թրամփը տեսնում է որպես երկրի ավելի քան 36 տրլն դոլարի պետական ​​պարտքի պատճառ։

«Հաճախ բարեկամները, այսպես կոչված բարեկամները, թշնամուց ավելի վատն են եղել։ Նայեք Եվրամիությանը, թե ինչ են արել այս երկրի հետ, ինչպես են թալլանել այն»,- նշել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չարժե չափից ավելի բացառություններ սպասել մաքսատուրքերի ցուցակից Կանադայի եւ Մեքսիկայի ապրանքների հանդեպ, որոնք մտցվելու են ապրիլի 2-ից։