ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կժամանի Փարիզ՝ մասնակցելու վերականգնումից հետո Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 7-8-ը։
«Ես շաբաթ օրը կմեկնեմ Փարիզ՝ մասնակցելու հոյակապ պատմական Աստվածամոր տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերակառուցվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո»,-գրել է նա իր Truth Social էջում:
Աստվածամոր տաճարը դարեր շարունակ եղել է Փարիզի ամենահայտնի շենքը և ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցանկում։ 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ է բռնկվել, հրդեհն ամբողջությամբ մարվել է միայն հաջորդ առավոտյան։



