«Հիմա թուլություն դրսևորելու ժամանակը չէ»․ Մե...

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Եվրամիության ղեկավարներին հայտնել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հատկապես՝ ձմռանն ընդառաջ։

Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ԵՄ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների առջև Եվրախորհրդարանի նախագահի ավանդական ելույթից հետո։

«Մեր աջակցությունը պետք է էլ ավելի ինտենսիվ դառնա այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենից շատ կա՝ ֆինանսավորումից և մարդասիրական օգնությունից մինչև ռազմական աջակցություն և էներգետիկ անվտանգության ապահովում։ Հիմա թուլություն դրսևորելու ժամանակը չէ. ընդհակառակը՝ պետք է հաստատապես մերը պնդենք», - Մեցոլայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ուստի, նրա խոսքով, Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում օրերս բանակցային նոր կլաստերների բացումը դարձել է «կարևոր ազդակ»։

«Ես վստահեցրել եմ առաջնորդներին, որ Եվրախորհրդարանում այս հարցի շուրջ գոյություն ունի կայուն մեծամասնություն։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ առաջ շարժվելով հասցեական այցագրային սահմանափակումներ մտցնելու հարցում», - նշել է Եվախորհրդարանի ղեկավարը։

Մեցոլայի կարծիքով՝ ԵՄ-ում «արձագանքը Ռուսաստանի գործողություններին պետք է համապատասխանի Ուկրաինային աջակցելու հանձնառության մակարդակին»։