Թրամփը դժգոհ է Նեթանյահուից եւ Մերձավոր Արեւե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից եւ այդ պատճառով այդ երկիրը բացառում է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Այս մասին գրել է Financial Times (FT) թերթը։ Թերթի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահն առաջին հերթին դժգոհ է Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու Իսրայելի ծրագրերից։ Թրամփի զայրույթն առաջին անգամ դրսեւորվեց ապրիլին կայացած մամուլի ասուլիսում, երբ նա հրաժարվեց վերացնել իսրայելական ապրանքների համար նախկինում սահմանված մաքսատուրքերը: ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ աճող առեւտրային դեֆիցիտը նաեւ երկիրը Թրամփի աչքում դարձնում է հիմնականում շահույթ ստացող: Նեթանյահուի համար գլխավոր հարվածն այն էր, որ ԱՄՆ-ը սկսեց ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ, նշել է պարբերականը։ Սպիտակ տունը շարունակում է բացառել Իսրայելին գործարքներին մասնակցելուց, որոնք պատրաստվում են կնքվել։ Հաջորդը կարող է լինել խաղաղ միջուկային էներգիայի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը: Նախնական առաջարկը ներառում էր Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնի եւ Էր Ռիադի միջեւ անվտանգության պայմանագրի դիմաց, որը Նեթանյահուին հնարավորություն կընձեռեր հասնել հաշտեցման բոլոր հարեւան երկրների հետ: FT-ի կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքը կարող է հաղթահարել այս տարաձայնությունները, սակայն Թրամփը Նեթանյահուին հասկացնում է, որ նա պետք է հավատարիմ մնա ԱՄՆ օրակարգին: Այն չի ներառում անվերջ պատերազմներ՝ անիրագործելի նպատակներով, այլ կենտրոնանում է արտաքին քաղաքական հաղթանակների եւ տնտեսությանը Մերձավոր Արեւելքում ներդրումային հնարավորություններ տրամադրելու վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-16-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ։