Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ու...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Ստամբուլը կրկին դարձնել բանակցային հարթակ՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Անկարան կապ է պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եվրոպացի առաջնորդների և հակամարտության բոլոր կողմերի հետ։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում Ստամբուլը կրկին դարձնել բանակցությունների հանգույց և կիրառել հումանիտար ուղղվածություն ունեցող դիվանագիտության բոլոր գործիքները», — Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ստամբուլում ստեղծված բանակցային հարթակը, հացահատիկային միջանցքի նախաձեռնությունը և ռազմագերիների փոխանակման գործընթացում Անկարայի ներգրավվածությունը ծառայել են որպես աննախադեպ օրինակ՝ խաղաղ գործընթացի առաջմղման գործում Թուրքիայի ունեցած դերի։

Էրդողանը լավատեսություն է հայտնել կարգավորման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ Անկարան խաղաղության հաստատման հնարավորությանը նայում է է՛լ ավելի մեծ հույսով։