Եվրոպան շահագրգռված չէ Ուկրաինայում հակամարտո...

Եվրոպական երկրները շահագրգռված չեն Ուկրաինայում հակամարտության ավարտով. այդ տարածքը հայտնվել է արտաքին կառավարման ներքո, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք արձանագրում ենք եվրոպական մի շարք կառավարությունների կողմից ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու որևէ անկեղծ ցանկության բացակայությունը։ Այն կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականի գարնանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի, այդ թվում, իհարկե, Ռուսաստանի օրինական շահերը։ Սակայն Արևմուտքը՝ գործելով Լոնդոնի միջոցով, դրդեց Կիևի վարչակարգին հրաժարվել կարգավորման ողջամիտ տարբերակից և դրա փոխարեն ընտրեց պատերազմը», – հայտարարել է Ռյաբկովը ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող «Եվրոպայի ռազմականացումը. ի՞նչ է լինելու հետո» խորագրով կլոր սեղանի ժամանակ ունեցած առցանց ելույթում։

«Եվրոպան նախընտրում է աչք փակել այն բանի վրա, թե ինչի է սա հանգեցրել։ Ուկրաինայում փաստացի ոչնչացվել են նույնիսկ նրա ինքնիշխանության և անկախության անուղղակի նշանները։ Տարածքը հայտնվել է արտաքին ռազմաքաղաքական վերահսկողության ներքո», — հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը։