Իրաքը ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է Հորմուզի նեղո...

Իրաքը Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման վերաբերյալ: Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ամերիկյան կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրաքյան նավթը Հորմուզի նեղուցով, մասնավորապես՝ Օմանի մերձակայքով անցնող ծովային ուղով արտահանելու վերաբերյալ», - հայտարարել է պաշտոնյան:

Հուսեյնի խոսքով՝ չորս ամսից ավելի է՝ Իրաքը չէր կարողանում նավթ արտահանել այս ջրային ուղով, ինչը հանգեցրել է մոտ 60 միլիարդ դոլարի կորստի:

Նա նաև հայտնել է, որ դրա դիմաց Վաշինգտոնը խնդրել է, որ Իրաքը փակի Իրանի հետ սահմանային անցակետերը՝ բացի երկուսից: Թե որ երկու անցակետերը բաց կմնան, առայժմ չի որոշվել: Նախարարի խոսքով՝ սա Իրանի համար կարող է «պատիժ դառնալ», սակայն տնտեսական տեսանկյունից բացասաբար կանդրադառնա նաև Իրաքի վրա:

Reuters-ը նշում է, որ հոկտեմբերին Իրաքի նավթի արտահանումը վերականգնվել է՝ սեպտեմբերի կտրուկ անկումից հետո։ Նշվում է, որ ըստ Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաների՝ արտահանումն աճել է՝ հասնելով օրական մոտ 3,5 միլիոն բարելի՝ սեպտեմբերին գրանցված օրական 2,65 միլիոն բարելի դիմաց։