
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում: Այդ մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը:
«Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել ԻՊ-ին Սիրիայում», - ասել է նա:
Բարաքի խոսքով՝ «ԱՄՆ բանակը 99 տոկոսով կատարել է ԻՊ-ի դեմ պայքարի իր առաքելությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցչին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել են անցումային ժամանակաշրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանին:
Թոմ Բարաքը, որը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է, նախագահ Թրամփի կողմից նշանակվել է նաև Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։